10:35   29-09-2022
Image Description
Թուրքիայի Ազգային անվտանգության խորհուրդը դատապարտել է Հայաստանի «սադրիչ» գործողություններն Ադրբեջանի դեմ
Թողնել մեկնաբանություն

Թուրքիայում նախագահ Էրդողանի գլխավորությամբ կայացել է Ազգային անվտանգության խորհրդի հերթական նիստը։

Թուրքական NTV–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի նիստի ավարտին հրապարակվել է հայտարարություն, ըստ որի նիստի ժամանակ քննարկվել է Հունաստանի հետ կապված լարվածությունը, ռուս–ուկրաինական պատերազմը եւ Ադրբեջան–Հայաստան լարվածությունը։

Թուրքիան դատապարտում է Հայաստանի «սադրիչ» գործողություններն Ադրբեջանի դեմ, ինչպես նաեւ Հայաստանի իշխանություններին հիշեցրել են լավ քննարկել  խաղաղության շանսը եւ կատարել ստանձնած պարտավորությունները։

Loading...