10:38   29-09-2022
Image Description
Ճապոնիայի, ԱՄՆ-ի եւ Հարավային Կորեայի զինավարժանքներում գործի կդրվի Ronald Reagan ավիակիրը
Թողնել մեկնաբանություն

Ճապոնիան, ԱՄՆ-ը եւ Հարավային Կորեան սեպտեմբերի 30-ին Ճապոնական ծովում կանցկացնեն համատեղ զինավարժանքներ՝ ամերիկյան Ronald Reagan ավիակրի մասնակցությամբ: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 29-ին այդ մասին հայտնել Է ինքնապաշտպանության Ծովային ուժերի շտաբը:

Եռակողմ վարժանքներն անցկացվում են, ինչպես նշվում Է, փոխգործակցության ամրապնդման եւ «ազատ եւ բաց Հնդկա - խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի» հայեցակագի իրականացման համար: Բացի ամերիկյան ավիակրից վարժանքներին կմասնակցեն ճապոնական Asahi Էսկադրային ականակիրը, ինչպես նաեւ ամերիկյան USS Chancellorsville հրթիռային հածանավը, USS Barry եւ USS Benfold Էսկադրային ականակիրները, ամերիկյան սուզանավ: Զորավարժությունների ընթացքում պլանավորվում Է սուզանավերի հակազդման մշակում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Loading...