11:18   29-09-2022
Image Description
Եվրահանձնաժողովում Թուրքիային կոչ են անում վերջ տալ սպառնալիքներին
Թողնել մեկնաբանություն

Թուրք-հունական լարվածության համատեքստում Եվրահանձնաժողովը զգուշացում է արել պաշտոնական Անկարային: Եվրահանձնաժողովի մամուլի խոսնակ Պետեր Ստանոն Թուրքիային կոչ է արել վերջ տալ սպառնալիքներին, որոնք ուղղված են Հունաստանի դեմ: Հաղորդում է Ermenihaber.am-ը։

«Ակնկալիք ունենք, որ Թուրքիան վերջ կդնի իր սպառնալիքներին, ագրեսիվ խոսույթին»,- ասել է եվրապաշտոնյան՝ կոչ անելով Թուրքիային հարգել Եվրամիության անդամ երկրների տարածքային ամբողջականությունը:

 

 

Եվրահանձնաժողովի մամուլի խոսնակը նաև կոչ է արել Անկարային Հունաստանի հետ խնդիրները լուծել երկխոսության միջոցով։

Loading...