11:34   29-09-2022
Image Description
Պենտագոնը երկխոսության կոչ է անում Հունաստանին և Թուրքիային
Թողնել մեկնաբանություն

ԱՄՆ պաշտպանության նախարարության (Պենտագոնի) խոսնակ Պատրիկ Ռայդերն անդրադարձել է Վաշինգտոնի վարչակազմին ուղղված Անկարայի բողոքի նոտային՝ կոչ անելով Թուրքիային երկխոսել Հունաստանի հետ: Հաղորդում է Ermenihaber.am-ը։

Ռայդերը օրակարգային հարցերի վերաբերյալ գնահատական ​​է տվել ամենօրյա ասուլիսում և նշել. «Ընդհանուր առմամբ՝ Թուրքիան և Հունաստանը ՆԱՏՕ-ի երկու կարևոր գործընկերներ են, և մենք խրախուսում ենք նրանց շարունակել կառուցողական երկխոսությունը՝ հնարավոր լարվածությունը նվազեցնելու համար»:

Ի պատասխան Անկարայից ԱՄՆ-ի հասցեին հնչող քննադատությունների վերաբերյալ հարցին Ռայդերը հայտարարել է, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի չափազանց կարևոր գործընկերն է նաև երկկողմ հարաբերությունների առումով և որ իրենք կշարունակեն սերտորեն աշխատել ՆԱՏՕ-ի իրենց գործընկերների, այդ թվում՝ Թուրքիայի հետ:

ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը կողմերին կոչ է արել խուսափել այնպիսի քայլերից, որոնք կբարձրացնեն լարվածությունը տարածաշրջանում և լուծել իրենց տարաձայնությունները դիվանագիտական ​​ճանապարհով։

Loading...