11:35   29-09-2022
Image Description
ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահն այցելելու է Երևան
Թողնել մեկնաբանություն

ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բրիս Ռոքֆեյը այցելելու է Երևան: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարությունը:

«ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բրիս Ռոքֆեյը մինչև շաբաթվա վերջ կայցելի Բաքու, այնուհետև Երևան՝ աջակցելու և խթանելու բոլոր չլուծված հարցերի լուծումների որոնմանը»,- հայտնում է Ֆրանսիայի արտաքին գերատեսչությունը։

Նշվում է, որ Բրիս Ռոքֆեյը կայցելի նաև Վրաստան։

Loading...