16:26   29-09-2022
Image Description
ՀԱՓԿ պատվիրակությունը Իրաքի Մերգասուր շրջանում դիտարկել է հումանիտար ականազերծման դաշտային աշխատանքները
Թողնել մեկնաբանություն

Շարունակվում է «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ պատվիրակության այցը Իրաքի Հանրապետություն։

Այցի շրջանակում պատվիրակությունը «Իրաքյան Քուրդիստանի հակաականային գործունեության գործակալության» ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելել է Մերգասուր շրջան, դիտարկել իրականացվող հումանիտար ականազերծման դաշտային աշխատանքները։

Պատվիրակությունն այցելել է նաև Սուլեյմանյա շրջանում Հակաականային գործունեության կենտրոնի մասնաճյուղ, ծանոթացել տեղի կարողություններին, ականատես եղել ուսումնական կենտրոնի կազմակերպած դաշտային ականազերծման գործողություններին։

Այցի ավարտին «ՀԱՓԿ» ՊՈԱԿ պատվիրակությունը հանդիպում է ունեցել Հալաբջա նահանգի նահանգապետի հետ։  



Loading...