17:47   29-09-2022
Image Description
Վաղը Կրեմլում արարողություն կկայանա նոր տարածքների՝ ՌԴ-ի կազմ մտնելու կապակցությամբ
Թողնել մեկնաբանություն

Ուկրաինական այն տարածքները, որտեղ օրերս հանրաքվեներ են անցկացվել, սեպտեմբերի 30-ին պայմանագրեր կստորագրեն Ռուսաստանի կազմ մտնելու մասին։ РИА Новости գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Ըստ նրա՝ արարողությունը տեղի կունենա Կրեմլի Մեծ պալատում՝ Գեորգիևյան սրահում՝ ժամը 15։00-ին։

Պեսկովը հավելել է, որ արարողությանը կմասնակցի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, որի ընթացքում նա հանդես կգա ծավալուն ելույթով։

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 23-27-ը Ռուսաստանի կազմ մտնելու մասին հանրաքվեներ են անցկացվել Լուգանսկի և Դոնեցկի Ժողովրդական հանրապետությունները, ինչպես նաև Խերսոնի և Զապորոժիեի մարզերը։ Քվեաթերթիկների 100 տոկոսի հաշվարկի արդյունքներով՝ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունում Ռուսաստանի կազմ մտնելուն կողմ է արտահայտվել քվեարկողների 99,23 տոկոսը, Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունում՝ 98,42 տոկոսը, Խերսոնի մարզում՝ 87,05տոկոսը, իսկ Զապորոժիեի մարզում՝ 93,11 տոկոսը։

Loading...