10:46   30-09-2022
Image Description
Զախարովան արձագանքել է հայ-ադրբեջանական սահմանին միջազգային խաղաղապահների տեղակայման անհրաժեշտության մասին հայտարարությանը
Թողնել մեկնաբանություն

Ռուսաստանը հանդես է գալիս այն բանի օգտին, որ անվերապահորեն և լիարժեք կերպով իրագործվեն եռակողմ հայտարարությունները, որոնք կնքվել են երեք երկրների կողմից երկարաձգված և արյունալի հակամարտության կարգավորման համար։ Այսպես է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան պատասխանել այն հարցին, թե ինչպես է Մոսկվան վերաբերվում հայ-ադրբեջանական սահմանին միջազգային խաղաղապահների տեղակայման անհրաժեշտության մասին Երևանի հայտարարություններին։

«Այնտեղ (եռակողմ հայտարարություններում – խմբ.) կա տեսություն և պրակտիկա, այնտեղ կա տեղի ունեցածի արձանագրում և ապագայի պլան։ Այդ փաստաթղթերը համաձայնեցվել են ոչ թե պարզապես միջնորդի և յուրաքանչյուր առանձին երկրի միջև, այլ երկրների միջև, որոնք հանդիսանում են այդ երկարատև հակամարտության պատմության մաս։ Հենց դրանով են դրանք անգնահատելի և դրանով են դրանք իրենցից ներկայացնում իսկական, ոչ թե երևակայական ճանապարհային քարտեզ», – ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։

Զախարովան կարծիք է հայտնել, որ ինչպես երկու երկրներում, այնպես էլ դրանցից դուրս, քիչ չեն քաղաքական և հասարակական գործիչները, որոնք ցանկանում են «իրենցով կամ իրենց գաղափարներով փոխել այն, ինչի մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել»։

«Նրանք շատ բան են խոստանում, նրանք խոստանալ գիտեն, սակայն այս տարիների ընթացքում այդքան էլ շատ բան չեն արել, արդյունքներ չեն եղել։ Իսկ այն պայմանավորվածությունները, որոնք մշակվել են, թղթի վրա չեն մնացել, դրանք իրականացվում են փուլ առ փուլ, քայլ առ քայլ», – ասել է Զախարովան։

Loading...