10:58   30-09-2022
Image Description
Հայկական կողմը գիտի, թե որտեղ քանի դի կա, բայց դրանք դուրս բերելու փորձերը հանդիպել են Ադրբեջանի ԶՈւ ուժեղ կրակին
Թողնել մեկնաբանություն


 Հայաստանը հնդկական «Պինակա» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի (ՀԿՌՀ) առաջին օտարերկրյա գնորդն է:

Ինչպես «Արմենպրես»-ի թղթակիցն է հաղորդում՝ հնդկական India Today հեռուստաալիքը ծավալուն ռեպորտաժ է հրապարակել հայ-հնդկական ռազմական գործարքի թեմայով՝ նշելով, որ Հնդկաստանը մոտ 260 մլն ԱՄՆ դոլարին համարժեք զենք և զինամթերք է վաճառել Հայաստանի Հանրապետությանը:

Հնդկական հեռուստաընկերությունը կարևոր հաջողություն է համարում Հայաստանի հետ գործարքը հնդկական ռազմարդյունաբերության համար: Վաճառված զինատեսակներից India Today-ն առաջին հերթին առանձնացրել է հնդկական արտադրության ռեակտիվ հրետանին՝ ընդգծելով, որ Հայաստանը «Պինակա» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի առաջին օտարերկրյա գնորդն է:

«Հնդկական զենքի արտահանումը տեղի է ունենում հայ-ադրբեջանական հակամարտության լույսի ներքո», - նկատել է հեռուստաալիքը:

Խոսելով «Պինակա»-ի տակտիկատեխնիկական բնութագրի մասին՝ հնդիկ հաղորդավարուհին նշում է, որ «Պինակա» ՀԿՌՀ-ն 44 վայրկանում կարող է 12 հրթիռ կրակել: «Պինակա»-ի հրթիռի հեռահարությունը 60 կիլոմետր է, հրթիռի երկարությունը 4950 մմ է, տրամաչափը՝ 214 մմ: «Պինակա»-ի նախագծումը սկսվել է 1981 թվականին, իսկ Հնդկաստանի զինված ուժերում այն սպառազինության է ընդունվել 1999 թվականին։

 Ի դեպ, նշված ռեակտիվ համակարգերի անվանումն էլ խորհրդանշական իմաստ ունի: Ըստ հնդկական դիցաբանության՝ «Պինակա»-ն Շիվա աստծո երկնային աղեղն է:

Loading...