11:01   30-09-2022
Image Description
Թողնել մեկնաբանություն

Սոթի հանքը Ադրբեջանի վերջին լայնամասշտաբ ագրեսիայի ընթացքում չի աշխատել, իսկ հիմա աշխատում է 40 տոկոսով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնեց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն օտարերկրյա դիվանագետների և լրագրողների հետ Վարդենիսում հանդիպմանը:

«Ռազմական գործողությունների ընթացքում դադարեցվել են հանքի աշխատանքները: Այնուհետև ևս 3 օր հանքը չի աշխատել: Այս պահի դրությամբ հանքն աշխատում է, բայց իր հզորության 40 տոկոսով»,-ասաց մարզպետը՝ հավելելով, որ աշխատակիցների անվտանգությունն ապահովված է:

Նրա խոսքով՝ աշխատակիցները, սակայն, մտավախություն ունեն, որ ադրբեջանցիները կթիրախավորեն նաև հանքը:

Loading...