11:14   30-09-2022
Image Description
Էրդողանը Պուտինին խնդրել է հնարավորություն տալ Ուկրաինայի հարցով բանակցություններին․ TRT Haber
Թողնել մեկնաբանություն

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հայտնում է TRT Haber-ը։

Զրույցի ընթացքում գնահատական է տրվել ռուս-ուկրաինական հակամարտության հետ կապված վերջին իրադարձություններին, հայտնում են թուրքական լրատվամիջոցները։

Էրդողանը գոհունակություն է հայտնել գերիների ռուս-ուկրաինական փոխանակման հաջող ավարտի կապակցությամբ, որի համար իրենք երկար աշխատել են, եւ Ստամբուլի համաձայնագրի գործողության կապակցությամբ, որը մշակվել է ՄԱԿ-ի աջակցությամբ։

Նշելով, որ մեխանիզմի երկարաձգումը, որի ժամկետը լրանում է նոյեմբերին, ընդհանուր շահերից է բխում, Էրդողանը նշել է, որ իրենք շարունակում են աշխատել ռուսական պարարտանյութերի եւ հացահատիկային ապրանքների անխափան արտահանման ուղղությամբ։

Թուրքիայի նախագահը նաեւ հայտարարել է լարվածությունը նվազեցնելու քայլերի անհրաժեշտության մասին, եւ հույս է հայտնել, որ Ռուսաստանը այդ գործընթացը հեշտացնելու միջոցներ կձեռնարկի, հատկապես Ուկրաինայի որոշ շրջաններ Ռուսաստանին միացնելու հարցում։

Խնդրելով Ռուսաստանի նախագահ Պուտինին եւս մեկ հնարավորություն տալ բանակցություններին՝ Էրդողանը նշել է, որ իրենք «պատրաստ են նպաստող դեր խաղալ այդ գործընթացում»:

Loading...