11:17   30-09-2022
Image Description
Ասիայի ամենահարուստ մարդը կարծում է, որ Չինաստանն ավելի մեկուսացված է դառնում
Թողնել մեկնաբանություն

Ասիայի ամենահարուստ մարդը՝ հնդիկ միլիարդատեր Գաուտամ Ադանին կարծում է, որ Չինաստանն ավելի մեկուսացված է դառնում, հայտնում է BI-ն։

«Ես ակնկալում եմ, որ Չինաստանը, որը գլոբալացման գլխավոր ջատագովն է  համարվում, իրեն ավելի ու ավելի մեկուսացված կզգա»,- ասել է Ադանին Սինգապուրում Forbes-ի գլխավոր գործադիր տնօրենների համաշխարհային համաժողովին իր հիմնական ելույթում: «Ազդեցություն կունենան ազգայնականության աճը, մատակարարման շղթայի նվազեցված ռիսկերը եւ տեխնոլոգիական սահմանափակումները»:

Forbes-ի տվյալներով՝ Adani Group կոնգլոմերատի հիմնադիրը սեպտեմբերի 27-ի դրությամբ 139.8 միլիարդ դոլար կարողություն ունի եւ աշխարհի երրորդ ամենահարուստ մարդն է Իլոն Մասկից եւ LVMH-ի գործադիր տնօրեն Բեռնարդ Առնոյից հետո։

Չինաստանը շահել է գլոբալացումից, բայց դա կարող է փոխվել, եւ երկրի վերականգնումը հեշտ չի լինի, ասել է Ադանին։

Loading...