11:49   30-09-2022
Image Description
ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի փոխվարչապետներն «արտատարածքային միջանցքի» հարց չեն քննարկում. Ալեքսեյ Օվերչուկ
Թողնել մեկնաբանություն

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների եռակողմ աշխատանքային խմբի բանակցությունների ընթացքում խոսք չկա և չի կարող լինել «արտատարածքային միջանցքի» մասին, որն ինչ-որ կերպ կարող էր խախտել կողմերից մեկի ինքնիշխանությունը: Այս մասին РГ-ին տված հարցազրույցում հայտնել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը:

Նա մանրակրկիտ ներկայացրել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև ճանապարհների ապաշրջափակման սկզբունքը:

«Կարևոր է, որ բանակցությունների ընթացքում մշակվել է սկզբունք, որը դրվել է այդ ռեժիմի որոշման մոտեցումների հիմքում: Այդ սկզբունքը հնչում է հետևյալ կերպ. «Ճանապարհի նկատմամբ վերահսկողությունը պատկանում է այն երկրին, որի տարածքով անցնում է այդ ճանապարհը»: Սա նշանակում է, որ եթե ճանապարհն անցնում է Հայաստանի տարածքով, ապա դա հայկական ճանապարհ է, եթե Ադրբեջանի տարածքով` ադրբեջանական: Ռուսաստանը միշտ սատարել է կողմերի ինքնիշխանության սկզբունքը և հստակ կանգնած է ղեկավարների` 2020 թ. նոյեմբերի 9-ի ու 2021 թ. հունվարի 11-ի հայտարարությունների դիրքերում»,- նշել է նա:

Loading...