12:50   01-10-2022
Image Description
Հարավային Կորեան չի ճանաչել չորս շրջանների միացումը Ռուսաստանին
Թողնել մեկնաբանություն

Հարավային Կորեան չի ճանաչում ոչ Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետություններում, Խերսոնի և Զապորոժիեի մարզերում անցկացված հանրաքվեները, ոչ էլ այդ շրջանների միացումը Ռուսաստանին, հայտնել է Հարավային Կորեայի ԱԳՆ-ն։

Ուրբաթ օրը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ԿԺԴՀ-ի, ԼԺՀ-ի, Զապորոժիեի և Խերսոնի շրջանների ղեկավարները համաձայնագրեր են ստորագրել Ռուսաստանին շրջանների միացման և Ռուսաստանի Դաշնության կազմում նոր սուբյեկտների ձևավորման վերաբերյալ։

«Մեր կառավարությունը խստորեն դատապարտում է Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա, որը խախտում է ՄԱԿ-ի կանոնադրությունը: Պետք է հարգել Ուկրաինայի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և անկախությունը: Հարավային Կորեայի կառավարությունը չի ճանաչում Դոնեցկի, Լուգանսկի, Զապորոժյեի և Խերսոնի շրջաններում անցկացված հանրաքվեները, ինչպես նաև ուկրաինական տարածքի բռնակցումը Ռուսաստանին»,- ասված է Հարավային Կորեայի ԱԳՆ հաղորդագրության մեջ։

Սեպտեմբերի 23-ից 27-ը Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետություններում, ինչպես նաև Խերսոնի և Զապորոժիեի մարզերում Ռուսաստանին միանալու հարցի շուրջ հանրաքվեներ են անցկացվել։ ԿԺԴՀ-ում քվեաթերթիկների 100%-ի մշակման արդյունքներով՝ Ռուսաստանի Դաշնության կազմի մեջ մտնելու օգտին քվեարկածների 99,23%-ը, ԼԺՀ-ում՝ 98,42%-ը, Խերսոնի մարզում՝ 87,05%-ը, Զապորոժյեի շրջանում՝ 93,11%-ը։

Loading...