15:50   01-10-2022
Image Description
«Նորքի տուն-ինտերնատն» առաջիկայում կունենա նոր վերանորոգված մասնաշենք. ԱՍՀ նախարարն այցելել է հաստատություն
Թողնել մեկնաբանություն

«Նորքի տուն-ինտերնատն» առաջիկայում կունենա նոր վերանորոգված մասնաշենք․ տարեցների կեցության նոր պայմաններին ու շինարարական աշխատանքներին ծանոթանալու նպատակով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանի հետ այցելել է հաստատություն։

Նրանք շրջել են կենտրոնի տարածքում, ծանոթացել իրականացված վերանորոգման աշխատանքներին, քննարկել ընթացիկ ծրագրերն ու առաջիկա անելիքները։ Ներկաները վստահություն են հայտնել, որ շենքային նոր պայմանները հնարավորություն կտան բարելավվել շահառուների կենսապայմանները, բարձրացնել մատուցվող ծառայությունների որակը։ Շրջայցին մասնակցել է նաև Ժիրայր և Հուրի Ազնավուրեանների ընտանիքը։

Տուն-ինտերնատի վերանորոգման աշխատանքներն իրականացնելու համար «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից հատկացվել է ավելի քան 97․7 մլն դրամ: Աշխատանքները նախատեսվում է ավարտել մինչ նոյեմբեր ամսվա կեսը։

Loading...