11:05   02-10-2022
Image Description
Հանրային վայրերում զինծառայողների համար սննդի, հագուստի հավաքումը, ինչպես նաև սոցցանցերում կազմակերպվող դրամահավաքներն անթույլատրելի են. ՊՆ
Թողնել մեկնաբանություն

ՀՀ պաշտպանության նախարարությունը, բարձր գնահատելով քաղաքացիների՝ բանակին աջակցելու պատրաստակամությունը, այդուհանդերձ, հայտարարում է, որ հանրային վայրերում զինծառայողների համար սննդի, հագուստի և այլ պարագաների հավաքումը, ինչպես նաև սոցիալական ցանցերում կազմակերպվող դրամահավաքներն անթույլատրելի են:
 
Պաշտպանության նախարարությունը յուրաքանչյուր նմանօրինակ դեպքի վերաբերյալ իրավապահ մարմիններին անհրաժեշտ նյութեր է տրամադրելու՝ ուսումնասիրություններ կատարելու, հնարավոր չարաշահումները բացահայտելու, դրանց առկայության պարագայում` մեղավորներին պատասխանատվության ենթարկելու նպատակով:
 
Եվս մեկ անգամ կոչ ենք անում դադարեցնել սննդի, հագուստի, կենցաղային իրերի, տեխնիկական միջոցների հավաքումներն ու դրամահավաքները:
 
Պաշտպանության նախարարությունը պատշաճ կերպով արձագանքում է քաղաքացիների և լրատվամիջոցների հնչեցրած բոլոր ահազանգերին:

Loading...