11:11   02-10-2022
Image Description
ԵԱՀԿ գործող նախագահը Ֆրանսիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է հայ-ադրբեջանական սահմանին ԵԱՀԿ առաքելություն ուղարկելու հարցը
Թողնել մեկնաբանություն

ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի արտգործնախարար Զբիգնև Ռաուն հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննայի հետ: Այս մասին նշված է Լեհաստանի ԱԳՆ Twitter-ի պաշտոնական միկրոբլոգում:

«Նախարարները քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի սահմանին տեղի ունեցած վերջին իրադարձությունները, ինչպես նաև այդ տարածաշրջան ԵԱՀԿ առաքելություն ուղարկելու հավանական հնարավորությունը»,- նշված է գրառման մեջ:

Loading...