11:16   02-10-2022
Image Description
Մեծ Բրիտանիան Դանիային օգնություն է առաջարկում «Հյուսիսային հոսք»-ում տեղի ունեցած միջադեպի հետաքննության համար
Թողնել մեկնաբանություն

Մեծ Բրիտանիան Դանիային օգնություն է առաջարկել «Հյուսիսային հոսքի» վրա հարձակումների հետաքննության համար:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին ասվում է Մեծ Բրիտանիայի կառավարության տարածած հայտարարության մեջ:

Հաղորդագրության համաձայն՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Լիզ Թրասը հոկտեմբերի 1-ին Դաունինգ Սթրիթում գտնվող կառավարական նստավայրում հանդիպել է Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենի հետ։ Նրանք քննարկել են «Հյուսիսային հոսք»-ում արտակարգ դրության հարցը, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի և Դանիայի համագործակցությունը էներգետիկ ոլորտում։

Loading...