11:17   02-10-2022
Image Description
Ռուսաստանում գրեթե երկու հազար տոկոսով թանկացել են զրահաբաճկոնները
Թողնել մեկնաբանություն

Ռուսաստանում մասնակի մոբիլիզացիայի հայտարարությունից հետո որոշ խանութներում զրահաբաճկոնների գներն աճել են գրեթե երկու հազար տոկոսով։ Telegram-ի Baza հրատարակությունը ուշադրություն է հրավիրել ռազմական ապրանքների գների ռեկորդային աճի վրա։

Հրատարակությունը նշում է, որ 2022 թվականի հունվարին զրահաբաճկոն կարելի էր գնել յոթ հազար ռուբլով։ Մոբիլիզացիայի հայտարարությունից ութ օր անց այս ապրանքի գինը աճել է՝ հասնելով 135 հազարի։ Այսպիսով, արձանագրվել է թանկացում 1829 տոկոսով։ Baza-ն պնդում է, որ միջին հաշվով նորակոչիկները կարող են ծախսել մինչև 170 000 ռուբլի բոլոր սարքավորումների վրա:

Loading...