11:20   02-10-2022
Image Description
ԱՄՆ-ն նշաններ չի տեսնում, որ Ռուսաստանը որոշել է միջուկային զենք կիրառել Ուկրաինայում
Թողնել մեկնաբանություն

ԱՄՆ-ը որևէ նշան չի տեսնում, որ Ռուսաստանի ղեկավարությունը որոշել է միջուկային զենք կիրառել Ուկրաինայում։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը CNN-ին տված հարցազրույցում։

Օսթինը պնդում էր, որ միջուկային զենքի կիրառման մասին որոշումը կայացնում է անձամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Այս պահին ես չեմ տեսնում որևէ բան, որը կստիպի ինձ հավատալ, որ նա կայացրել է այդ որոշումը»,- ասել է Օսթինը:

Loading...