12:35   02-10-2022
Image Description
Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու ցանկությունն այս պահի գլխավոր խնդիրը չէ. Ժոզեպ Բորել
Թողնել մեկնաբանություն

ՆԱՏՕ-ին անդամակցելու Ուկրաինայի ցանկությունն այս պահի գլխավոր խնդիրը չէ։ Շաբաթ օրը նման կարծիք է հայտնել ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Ժոսեպ Բորելը իսպանական 24 Horas հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Նրա կարծիքով, դաշինքին միանալու Կիևի ձգտումները կարելի է հասկանալ, «սակայն դա այս պահին գլխավոր հարցը չէ»։ ԵՄ դիվանագիտության ղեկավարը կարծում է, որ այժմ ավելի կարևոր է պահպանել Ուկրաինայի պաշտպանունակությունը։

Ուրբաթ օրը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ստորագրել է արագացված հիմունքներով երկրի՝ ՆԱՏՕ-ին միանալու դիմումը։ Իր հերթին, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը չի պատասխանել լրագրողների  հարցին, թե արդյոք դաշինքը պատրա՞ստ է դիտարկել այս դիմումը։

Loading...