18:00   04-10-2022
5-2. նախապայմաններից երկուսն արդեն կատարվել է. Հայաստանը 29.800 կմ² է ! «Մոդուս վիվենդի»
Թողնել մեկնաբանություն

Տեղական մամուլում տարածվեց տեղեկություն Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու համար ադրբեջանական հինգ նախապայմանների մասին: Խոսվում է տարածքային ամբողջականության և Արցախն առանց որևէ կարգավիճակի Ադրբեջանին թողնելու մասին: Երբ Փաշինյանն անընդհատ կրկնում է  29.800 քկմ մասին, դժվար թե ինչ-որ մեկը նրա ականջին շշնջա, թե մեր տարածքն ավելի շատ է: Այս հարցում մեր ռազմավարական դաշնակցի դիրքորոշումը ևս հայտնի է: Ռուսաստանը,  Ադրբեջանի տարածքային ամբողջականություն ասելով, հասկանում է նաև Արցախի այն հատվածը, որտեղ կանգնած են  ռուս խաղաղապահները: Հիշենք 44-օրյա պատերազմից հետո Պուտինի հայտարարությունն այն մասին, որ Լեռնային Ղարաբաղը ադրբեջանական տարածք է: Եթե Ռուսաստանը հակառակն ասի, ապա պետք է ընդունի 1920-ականաններին իր կատարած սխալը: Չէ որ Արցախն Ադրբեջանին զիջել են ոչ անգլոսաքսերը և ոչ էլ  Ամերիկան:

• Կհեռանա՞ արդյոք ադրբեջանական զորքը Ջերմուկից և Սև լճի տարածքից խաղաղության պայմանագրի կնքման դեպքում:

• Ինչո՞վ են տարբերվում խաղաղության պայմանագրի արևմտյան և ռուսական մոդելները:

• Ինչու է Ադրբեջանը սահմանազատման գնում 1920 թվականի քարտեզներով:

Այս ամենի մասին պատմում է դիվանագետ Արա Պապյանը:

Loading...