Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանն ընդունել է Վերակառուցման և Զարգացման Եվրոպական բանկի (ՎԶԵԲ) ներկայացուցիչներին գլխավորությամբ՝ «Կանաչ քաղաքներ» ծրագրի ֆինանսական բաժնի փոխտնօրեն Լին Օգրեյդիին (Լոնդոն), Մարինե Բաղդասարյանին, հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Գեորգի Ախալկացիեին և (ՎԶԵԲ) բանկի ֆինանսական վերլուծաբան Կարինե Լալաֆարյանին։ Տեղեկացնում է Գյումրիի համայնքապետարանը։
Հանդիպմանը մասնակցել են նաև Գյումրու համայնքապետարանի ոլորտային պատասխանատուներ:
Վարդգես Սամսոնյանը ողջունել է հյուրերի այցը Գյումրի, մանրամասն ներկայացրել է ՎԶԵԲ փողոցաշինական ծրագրի շրջանակներում Գյումրիում իրականացված աշխատանքները, խոսել ասֆալտապատման ծավալների, լուսավորության ցանցի արդիականացման և մի շարք այլ հարցերի մասին։
Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև «Կանաչ քաղաք» գործողությունների, ՎԶԵԲ ծրագրի Գ Տրանշի միջոցների օգտագործման/ վերաբաշխման, էլեկտրական ավտոբուսների ներմուծման ծրագրին առնչվող բազմաթիվ հարցեր։
Համայնքի ղեկավարն իր խոսքում ընդգծել է, որ Գյումրու Անի թաղամասի փողոցները խիստ անբարեկարգ են և առավել նպատակահարմար կլինի ՎԶԵԲ ծրագրով լուսավորության ցանցի համար նախատեսված գումարը նպատակաուղղել տվյալ փողոցների հիմնանորոգմանը։