10:58   05-10-2022
Image Description
Սաակաշվիլիին Ուկրաինա տեղափոխելը չի բացառվում․ փաստաբան
Թողնել մեկնաբանություն

Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիի փաստաբան Շալվա Խաճապուրիձեն չի բացառում, որ հոկտեմբերի 6-ին ուկրաինական դատարանը որոշում կկայացնի Սաակաշվիլիին Ուկրաինա տեղափոխելու մասին։

Aliq Media-ի հաղորդմամբ՝ փաստաբանը նշել է, որ Ուկրաինայի դատախազությունը պաշտպանել է Սաակաշվիլիին որպես վկա հարցաքննելու խնդրանքը։

«Ուկրաինական դատարանում քրեական գործ է հարուցվել Սաակաշվիլիի նկատմամբ անմարդկային վերաբերմունքի փաստով։

Վրացական իշխանությունների կամքից է կախված՝ կուղարկե՞ն Սաակաշվիլիին Ուկրաինա հարցաքննության. եթե դատենք միջազգային կոնվենցիաներով, իշխանությունները կարող են դա անել»,- ասել է Խաճապուրիձեն։

Loading...