11:13   05-10-2022
Image Description
Ուկրաինան դիմել է Օդեսան ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության ցանկում ընդգրկելու համար
Թողնել մեկնաբանություն

 Ուկրաինան որոշել է դիմել Օդեսան ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության ցանկում ընդգրկելու համար։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է gazeta կայքը՝ վկայակոչելով Ուկրաինայի մշակույթի նախարար Ալեքսանդր Տկաչենկոյի հայտարարությանը։

«Մենք պատրաստել և ներկայացնում ենք Օդեսան ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային մշակութային ժառանգության հիմնական ցանկում արագացված ընթացակարգով ընդգրկելու դոսյե»,- ասել է նա։

Տկաչենկոյի խոսքով՝ քաղաքի ընդգրկումը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության հիմնական ցանկում երաշխավորում է միջազգային զգալի ուշադրությունը դրա պահպանման վրա։

Համապատասխան դոսյեն պատրաստել է Օդեսայի քաղաքային խորհուրդը՝ Ուկրաինայի մշակույթի նախարարության հետ համատեղ։

Loading...