12:10   05-10-2022
Վերադարձնել կարող ենք, քանի դեռ հիշում ենք. եկեք սկսենք գործել. «Թարմ ուղեղով»` Զարուհի Խլոյանի և Ժաննա Հարությունյանի հետ
Թողնել մեկնաբանություն

Ամիսներ առաջ ՄԵՄ-ում հայտարության հետքերով մի տեղում հավաքվեցին կամավորներ: Նրանցից երեքը նախագծին մասնակցեցին, որոշեցին Սյունիքի երեխաների համար լաբորատորիաներ հիմնադրել: «Գիտելիք Սյունիքի երեխաներին» ծրագրի հաջողած գործը պետք չէր կանգնեցնել: Ստեղծվեց «Տեր եմ» հիմնադրամը, որի գլխավոր նպատակը հայության համախբումն է: Իսկ հիմնադրամի առաջին նախագիծը հիշողության ուժն էր, որին արդեն կհաջորդի նույնանուն ցուցահանդեսը Ստեփանակերտում: Տեղում կներկայացվեն Երկրորդ Արցախյան պատերազմի ժամանակ հայրենիքի կորսված տարածքներից լուսանկարներ: Նպատակը մեկն է՝ հիշել ու գործ անել:

Loading...