15:34   05-10-2022
Image Description
Որպես լուսավորության առաքյալներ՝ առաջնորդում եք մի ամբողջ սերնդի. Արտակ Բեգլարյանը շնորհավորել է Ուսուցչի օրվա առթիվ
Թողնել մեկնաբանություն

 Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանն Ուսուցչի օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Արցախի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունից, ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Սիրելի՛ ուսուցիչներ,

Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի` Ուսուցչի օրվա կապակցությամբ:

Որպես լուսավորության առաքյալներ՝ դուք ձեր անխոջ աշխատանքով, գիտելիքով, խոսքով ու վարքով առաջնորդում եք մի ամբողջ սերնդի: Ձերն է պատասխանատվության, հոգատարության ու անվերջանալի ըմբռնումի շնորհը, որը առատորեն նվիրում եք մեր երեխաներին, մեր ապագայի ճարտարապետներին:

Ժամանակի հրամայականով անդադար փոփոխվող կրթական միջավայրում վճռորոշ խոսքը ձերն է, իսկ Արցախի Հանրապետության իշխանությունների առանձնակի ուշադրությունը կրթական ոլորտի վրա շարունակելու է մնալ ընդգծված՝ ապահովելով շարունակական հաջողություններ:

Շնորհավորելով այս գեղեցիկ տոնի կապակցությամբ՝ մաղթում եմ ստեղծագործական ջիղ և ձեր աշակերտներով հպարտանալու բազում առիթներ:

Գնահատում ենք ձեր վաստակը՝ երախտագիտության մշտական զգացմամբ»:

Loading...