17:06   05-10-2022
Image Description
Բորելը հայտարարել է Ուկրաինայում հակամարտությունը վտանգավոր փուլի անցնելու մասին
Թողնել մեկնաբանություն

Ուկրաինայի հակամարտությունը թևակոխել է նոր, վտանգավոր փուլ. այս մասին հոկտեմբերի 5-ին հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը։

«Ուկրաինան անցավ հարձակման, և այդ պահից հակամարտությունը թևակոխեց վտանգավոր փուլ, քանի որ մենք կանգնած ենք սարսափելի սցենարի հեռանկարի առաջ։ Մենք չպետք է աչք փակենք դրա վրա»,- ասել է նա Ստրասբուրգում Եվրախորհրդարանի լիագումար նիստում, որը հեռարձակվում է Եվրախորհրդարանի YouTube ալիքով։

Նրա խոսքով՝ կա մի սցենար, երբ հակամարտությունը կարող է վերաճել միջուկային զենքի կիրառման՝ «հաշվի առնելով, որ կողմերից մեկը միջուկային տերություն է»։

Բորելն ընդգծել է, որ ԵՄ-ն պետք է ցույց տա, որ իր աջակցությունն Ուկրաինային չի թուլանում։ Բացի այդ, ԵՄ դիվանագիտության ղեկավարն ակնկալում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ութերորդ փաթեթի ընդունումը մինչև շաբաթվա վերջ։

«Մենք նախկինում ներկայացրել ենք պատժամիջոցների նոր փաթեթ։ Մեր մշտական ​​ներկայացուցիչները երեկ երեկոյան ակտիվ աշխատել են և շարունակում են աշխատել։ Հուսով եմ, որ մինչև լիագումար նիստի ավարտը մենք կունենանք Խորհրդի համաձայնություն Եվրահանձնաժողովի առաջարկած նոր փաթեթի վերաբերյալ»,- եզրափակել է նա։

Loading...