Թուրք երեխաները մի ժամանակ փողոցում էին մեծանում: Ոտաբոբիկ, կիսատկլոր… մի կտոր չոր հաց էին տալիս նրանց ձեռքը ու գցում փողոց: Սովորաբար թուրքերը մի քանի երեխա էին ունենում և, եթե հանկարծ նրանցից մեկը մահանում էր, ծնողները մեծ վայնասուն չէին բարձրացնում: Տղա երեխաները Թուրքիայում հիմնականում լրիվ ազատ են, իսկ շատ վայրերում՝ հատկապես գյուղաբնակ, աղջիկ երեխաները 4-5 տարեկանից սկսած տղաների հետ խաղալու իրավունք չունեն և պետք է գլխաշոր կրեն:
Թուրքական դասական ընտանիքում երեխան պարտավոր է հարգել իր ծնողներին: Ծեծն ընդունված է, անգամ մոր կողմից: Հայրը սովորաբար իր երեխաների մոր հանդեպ այլ վերաբերմունք ունի: Այստեղ կինը ճնշված է՝ լինի մայր, թե՝ ոչ: Թեպետ մայրը սրբություն է, բայց միայն իր երեխաների համար, իսկ ուրիշների կանայք և մայրերը ոչնչություն են, որովհետև կին են: Թուրքիայում կինը ոչ միայն իր ամուսնու, անգամ նրա ծնողների կողմից հարգված չէ:
Դատարանում հոր շահերն ավելի են պաշտպանված: Տարեցների հանդեպ հարգանքն ակնառու է՝ նրանց մոտ չեն ծխում և լսում են նրանց, բայց այստեղ էլ խոսքը հիմնականում տղամարդկանց մասին է:
Հայրեր և որդիներ: Թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը խոսել է թուրք դասական ընտանիքի և ծնող-երեխա հարաբերությունների առանձնահատկության մասին: