18:41   05-10-2022
Image Description
ՀՀ վարչապետը Պրահայում հանդիպումներ կունենա Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների հետ
Թողնել մեկնաբանություն

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 6-ին աշխատանքային այցով կմեկնի Չեխիայի մայրաքաղաք Պրահա: Վարչապետը կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին:

Այս մասին Փաշինյանը հայտնեց ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում:

«Այդ շրջանակում քառակողմ հանդիպում է նախատեսված իմ, Ադրբեջանի նախագահի, Ֆրանսիայի նախագահի և Եվրամիության խորհրդի նախագահի միջև: Նաև նախատեսված է հանդիպում Թուրքիայի նախագահի հետ, դրա հնարավորության մասին հայտարարել էինք:

Եթե որևէ բան չփոխվի, հիմնական հանդիպումները կլինեն այս ուղղություններով, որը, ըստ էության, ընդհանուր խաղաղության օրակարգի քննարկման մեջ է տեղավորվում»,- ասաց վարչապետը:

Loading...