09:53   06-10-2022
Image Description
Զապորոժիեի ԱԷԿ-ը կդառնա Ռուսաստանի սեփականությունը
Թողնել մեկնաբանություն

Զապորոժիեի ատոմային էլեկտրակայանը կդառնա Ռուսաստանի սեփականությունը, РИА Новости գործակալության փոխանցմամբ՝ դա հետևում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրից, որը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական ինտերնետային հարթակում։

«Ռուսաստանի Դաշնության կառավարությանը. ա) ապահովել Զապորոժիեի ատոմակայանի ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների և դրա գործունեության իրականացման համար անհրաժեշտ այլ գույքի ընդունումը դաշնային սեփականություն, բ) ձեռնարկել միջոցներ, որոնք ուղղված են «Զապորոժիեի ԱԷԿ» դաշնային պետական ունիտար ձեռնարկության ստեղծմանը՝ Զապորոժիեի ատոմակայանում ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների անվտանգությունն ապահովելու համար», – ասվում է փաստաթղթում։

Հրամանագրի համաձայն՝ նախարարների կաբինետը մինչև 2028 թվականի հունվարի 1-ը պետք է որոշի Զապորոժիեի ԱԷԿ-ի անվտանգությունն ապահովելու համար ֆինանսական և այլ ռեսուրսների օգտագործման և անհրաժեշտ լիցենզիաների տրամադրման առանձնահատկությունները։ Բացի դրանից, կառավարության իրավասության տակ են գտնվելու ԶԱԷԿ-ի աշխատանքի ապահովման հետ կապված այլ հարցեր։ Խոսքը, մասնավորապես, «Զապորոժիե ԱԷԿ» դաշնային պետական ունիտար ձեռնարկության ստեղծման մասին է՝ էլեկտրակայանի օբյեկտների անվտանգությունն ապահովելու համար։

Հստակեցվում է, որ գործարանի օբյեկտների շահագործումը կառավարելու է «Զապորոժիեի ԱԷԿ-ի օպերացիոն կազմակերպություն» բաժնետիրական ընկերությունը։ Այն ղեկավարում էր Բալակովոյի ԱԷԿ-ի նախկին գլխավոր ինժեներ Օլեգ Ռոմանենկոն։ Նա նշել է, որ Զապորոժիեի ատոմակայանի բոլոր աշխատակիցները կընդունվեն նոր գործող կազմակերպության աշխատակազմ՝ պահպանելով աշխատավարձերը և սոցիալական երաշխիքները։

Loading...