10:04   06-10-2022
Image Description
ՆԱԵԿ+-ը որոշել է այս տարվա նոյեմբերից կտրուկ կրճատել նավթի արդյունահանումը
Թողնել մեկնաբանություն

 Նավթ արտահանող երկրների կազմակերպությունը (ՆԱԵԿ+) որոշել է այս տարվա նոյեմբերից կտրուկ կրճատել նավթի արդյունահանումը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարել է կազմակերպությունը:

Ըստ որոշման՝ կազմակերպության անդամ երկրները ստիպված կլինեն օրական երկու միլիոն բարելով կրճատել արդյունահանումը օգոստոսին հաստատված քվոտաներից։

Նավթի արդյունահանման կրճատման որոշման մասին տեղեկությունը հաստատել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը։ Նա նշել է, որ միջոցառումն անհրաժեշտ է կայունացնելու իրավիճակը համաշխարհային շուկայում մինչև պահանջարկի սեզոնային նվազումը։

Loading...