Ծայրահեղ վրդովեցնող էր Արցախի խորհրդանիշ տատ ու պապի արձանի մոտ Պուտինի նկարը: Արդարացումները, թե իբր Արցախի ռուսական համայնքի կողմից էր կազմակերպված, անիմաստ են: Այս կառույցը միշտ էլ Արցախի իշխանությունների հատուկ հովանավորչության տակ է եղել, և կարծել, թե սա պատասխանատվության չափը մեղմում է, անիմաստ է: Շնորհավորանքը կարող էր սահմանափակվել գոնե հայտարարությամբ: Մի կողմից էլ Արցախի ԱԺ-ն էլ հայտրարություն արեց՝ դիմելով անկախության ճանաչման համար: Սա այլ բան, քան խայտառակություն, որակել չի հաջողվի: Սխալ հասցեով էր ու սխալ բովանդակությամբ: