18:00   11-10-2022
Պրահայում հանդիպումից հետո էլ խնդիրները չեն լուծվելու…«Մոդուս վիվենդի»
Թողնել մեկնաբանություն

1991 թվականի դեկտեմբեր 21-ի Ալմա-Աթիի համաձայնագիրը, որով իբրև պետք է կարգավորվեն Հայաստանի ու Ադրբեջանի փոխհարաբերությունները, միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու սկզբունքով, անվավեր փաստաթուղթ է: 

Միջազգային իրավունքում փաստաթղթերը գործում են ամբողջության մեջ, մինչդեռ այդ փաստաթղթի 9 կետերից առնվազն 6-ն Ադրբեջանը վաղուց խախտել է: Մասնավորապես խոսքը փաստաթղթում ամրագրված միմյանց նկատմամբ շրջափակում կամ այլ տնտեսական պատժամիջոցներ չկիրառելու, ժողովուրդների ինքնորոշման, խնդիրների խաղաղ լուծման մասին է:

Հաջորդիվ պետք էր հասկանալ՝ եթե Ադրբեջանը հրաժարվել է սովետական վարչական շրջաններից, ուրեմն պետք էր դիմել միջազգային դատարան` պարզելու,  թե որո՞ նք են գոյություն ունեցող սահմանները:

Այս մասին խոսում է դիվանագետ Արա Պապյանը:

Loading...