14:02   26-06-2019
Ի՞նչ դեր ունի ՓՄՁ-ն հետհեղափոխական Հայաստանի տնտեսության մեջ. «Գործի բերումով»
Թողնել մեկնաբանություն

Մի քանի վիճակագրական փաստ. 2017 Հայաստանում ավելի քան 59 հազար ՓՄՁ է գործել: Եթե հանենք գյուղատնտեսությունը, ֆինանսական համակարգը, առողջապահության ու կրթական ոլորտները, ապա ստացվում է, որ մեր ակտիվ գործող ձեռնարկությունների մոտ 99 տոկոսը ՓՄՁ են: Սա լուրջ թիվ է ու պատկերացում  է տալիս մեր տնտեսության կառուցվածքի մասին: Բայց ՓՄՁ ոլորտում մեծ թիվ են կազմում հատկապես առևտրի ոլորտում աշխատողները՝ մոտավորապես 40 հազար կազմակերպություն, և դա ոչ այդքան դրական ցուցանիշ է: Որո՞նք են ՓՄՁ առաջնային խնդիրները, ի՞նչ դեր ունի ՓՄՁ-ն մեր տնտեսական համակարգում, ո՞րն է ոլորտի հետ կապված պետական քաղաքականությունը: «Գործի բերումով» հաղորդաշարի հեղինակ Ռուբեն Օսիպյանը հյուրընկալել է «Մոդեքս» ընկերության տնօրեն Հայկազ Ֆանյանին:

Loading...