17:29   17-10-2022
Image Description
Աշխարհի առաջնությունում Հայաստանը կունենա 5 մարմնամարզիկ
Թողնել մեկնաբանություն

Հայաստանի մարմնամարզության հավաքականն աշխարհի առաջնությանը կմասնակցի 5 մարզիկով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան:

Սպորտային մարմնամարզության 51-րդ աշխարհի առաջնության Հայաստանը կներակայցնեն Հարություն Մերդինյանը, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը, Վահագն Դավթյանը, Արթուր Ավետիսյանը, Գագիկ Խաչատրյանը: Մարզիչը կլինի Հայկ Նազարյանը:

Հայաստանի մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերբոյանը կլինի մրցավարների շարքում:

Loading...