Ստեփանակերտ – Բաքու երկխոսություն: Գործնականում այն դեռ վաղ կար, սակայն շատերի պատկերացումների հետ անհամատեղելի էր: Թերևս հենց Ռուսաստանն է, որ մտնելով Արցախ, արեց հնարավորը, որ լինեն շփումներ: Դրանք, իհարկե, աննպատակ էին, և հիմքում բոլորվին Արցախի անվտանգության, հայության իրավունքների պաշտպանության հարցը չէր դրված: Գալիք բանակցությունները կլինեն ընդամենը կենցաղային մակարդակի զրույցներ: