18:00   18-10-2022
Ոչ դելիմիտացիան, ոչ դեմարկացիան և ոչ էլ խաղաղության պայմանագիրը երաշխիք չեն. «Մոդուս վիվենդի»
Թողնել մեկնաբանություն

Իսկապե՞ս մենք հավատում ենք, որ սահմանի վրա սյուները կխփենք, կտանք այն ինչ-որ մեզնից պահանջում են, վերջում էլ կստորագրենք խաղաղության պայմանագիրը և վերջ: Ալիևն այսօր մեզ մեղադրում է սահմանին սադրանքների գնալու մեջ: Վաղը նույն կերպ մեզ մեղադրելու  է պրովոկացիաների մեջ: Պետք լինի մի երկու ադրբեջանական գյուղ էլ կռմբակոծի….

Ի՞նչ է, «խաղաղության պայմանագիրը» զսպե՞ց Իրաքին, կաշկանդեց թուրքերին….

Ի վերջո  Ադրբեջանում մի սերունդ է դաստիարակվել, որն ատում է մեզ: Դիակները պղծելը ռազմական անհրաժեշտություն չէ:

Միրզոյանի վարած քաղաքականության, Կարսի պայմանագրի և այլ թեմաների շուրջ է խոսել Արա Պապյանը:

Loading...