19:00   25-10-2022
Ոչ պաշտոնապես հայտարարված հայ մշակույթի օրեր էին Ռումինիայում. «Հայու տեսակ»
Թողնել մեկնաբանություն

«Կարին» ավանդական երգի պարի խումբը հրավիրված էր համերգային շրջագայության Ռումինիա: «Կարինը» արդեն 3-րդ անգամն էր գտնվում Ռումինիայում: Այս անգամը մեզ համար առանձնահատուկ էր. առաջին անգամ մեզ հրավիրում էր ոչ թե հայ համայնքը այլ Ռումինիայի «Սուրբ Կարպատիա» խումբը: Մեր նախորդ փառատոնային ելույթներին ներկա գտնված ռումինացի երաժիշտներին հմայել էր հայկական երաժշտությունը և պարը: 

Առաջին համերգը ռումինացիների համար էր, երկրոդը՝ ռումինահայ համայնքի: Ռումինահայերը խոստովանում էին, որ 2019 թվականից ի վեր սա համայնքի ամենամեծ միջոցառումն էր: Համերգային դահլիճի նախասրահում ստեղծված էր մի այնպիսի մթնոլորտ, որ մեզ տեղափոխեց հայկական տիեզերք:

Ամենահետաքրքիրը համերգներին նախորդող գիշերն էր: Վերջապես տեղի ունեցավ մի այնպիսի անակընկալ որը կանխատեսել հնարավոր չէր:

Գագիկ Գինոսյանը պատմում է դեպի Ռումինիա համերգային շրջագայության և ռումինահայ համայնքի մասին:

Loading...