Կաշառակերությունը Թուրքիայում շատ հին արմատներ ունի, սկսած դեռ սելջուկյան ժամանակաշրջանից: Հատկապես 16-րդ դարից պահպանված արձանագրություններ կան կաշառքի դեպքերի և այսպես կոչված դատական որոշումների մասին:
Չնայած նրան, որ կաշառակերությունը Օսմանյան կայսրությունում առօրյայի մի մաս էր, այն օրենքով արգելված էր: Քանի որ օրենք ասվածը Շարիաթն էր, ամենաշատը կաշառքի մեջ թաթախված էր մուսուլման հոգևորականությունը: Կաշառակերությունը մտել էր անգամ պալատ և հարեմ: Փադիշահն անգամ իր վեզիրից կաշառք էր ստանում, բայց դա կոչվում էր նայիմա՝ «նվիրատվություն»:
19-րդ դարում օրենք ընդունվեց, որն արգելում էր փադիշահին կաշառք վերցնել:
«Մեկը գնում է նախարարի մոտ, մեկնում փողը և ասում՝ սա վերցրեք, ոչ մեկն էլ չի իմանա, պաշտոնյան տեսնում է փողն ու ասում՝ կրկնակին բեր և ում ուզում ես պատմիր»: Արդի Թուրքիայի և օսմանյան ժամանակաշրջանում կաշառակերության ավանդույթի մասին է խոսում թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը: