14:39   17-07-2019
Ինչպե՞ս ստանալ առավելագույնը ՓՄՁ ԶԱԿ-ից. «Գործի բերումով»
Թողնել մեկնաբանություն

Հայաստանում կա 60 հազար ՓՄՁ սուբյեկտ, որոնք ստեղծում են ՀՆԱ 27-30 տոկոսը՝ մոտ 4 մլրդ դոլար: Սա չափազանց ցածր ցուցանիշ է: Արտադրողականության ցածր ցուցանիշը բազմաթիվ պատճառներ ունի՝ նորարար տեխնոլոգիաների, մեթոդների բացակայությունից մինչև բիզնես կրթություն ու կառավարման հմտություններ: 
ՓՄՁ ԶԱԿ-ը բիզնեսին առաջարկում է աջակցման բազմաթիվ գործիքներ, որոնց մասին միշտ չէ, որ բիզնեսը տեղյակ է: Մինչդեռ այդ գործիքակազմը կարող է օգնել բիզնեսին բազմաթիվ հարցերում՝ հատկապես աշխատանքի առաջին փուլում: Ի՞նչ կարող է տալ ՓՄՁ ԶԱԿ-ը բիզնեսին և ինչպե՞ս ստանալ առավելագույնը: «Գործի բերումով» հաղորդաշարի հեղինակ, «Հիմնարկ» ընկերության համահիմնադիր Ռուբեն Օսիպյանը հյուրընկալել է ՓՄՁ ԶԱԿ ներկայացուցիչ Կարեն Գևորգյանին:

Loading...