18:00   01-11-2022
Պահանջել ենք պայմանագրի բնօրինակը. 1921 թվականի ռուս-թուրքական պայմանագիրը քննվում է ՌԴ դատարանում. «Մոդուս վիվենդի»
Թողնել մեկնաբանություն

Երեք տարի առաջ հայերի միությանը առաջարկեցի՝ քանի որ մենք Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ ենք, եկեք դիմենք մեր իշխանություններին, որպեսզի դենոնսացնեն(համաձայնագրից հրաժարվելու հայտարարություն) 1921 թվականի Մոսկվայի ռուս-թուրքական պայմանագիրը: 

Մեկ տարվա վեճերից հետո 2021-ին հարցը վերջապես դրվեց օրակարգում: Մինչ այդ բաց նամակով դիմել էի Պուտինին, Վոլոդինին և Մատվիենկոյին: Ի զարմանս ինձ՝ արձագանքները դրական էին: 

Պուտինի՝ ինձ ուղղված նամակում գրված էր՝ եթե ԱԳՆ ղեկավար Լավրովի պատասխանը ձեզ չբավարարի, կարող եք դիմել ինձ կամ դատարան, մենք դիմեցինք դատարան, քանի որ Լավրովի նամակում որոշ հարցադրումներ բաց էին:

Առաջին ատյանի դատարանը առիթ էր փնտրում հարցը ձգձգելու համար: Ասացին, որ շրջանային դատարանը չի կարող միջազգային պայմանագրերի հարց  քննել: Մոսկվայի քաղաքային դատարանում նույնն ասացին: Վերջապես դիմեցինք վճռաբեկ: Զարմանալի էր բայց այստեղ շատ արագ որոշում կայացվեց:

Առաջին դատական նիստը Հոկտեմբերի 10-ին էր, հաջորդը նախատեսվում է Նոյեմբեր 15-ին:

Արա Պապյանի հյուրը Ռուսաստանի Կեմերովայի մարզի հայերի միության նախագահ Գեորգի Անտոնով-Միրզախանյանը ում ջանքերով հարցը մտել է դատարան:

Loading...