17:33   04-11-2022
Image Description
Երևանում կայացել է Տնտեսական համագործակցության հայ-ղրղզական միջկառավարական հանձնաժողովի առաջին նիստը
Թողնել մեկնաբանություն

Նոյեմբերի 4-ին Երևանում կայացել է Տնտեսական համագործակցության հայ-ղրղզական միջկառավարական հանձնաժողովի առաջին նիստը՝ ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի և Ղրղզստանի Հանրապետության էկոնոմիկայի և առևտրի նախարար Դանիյար Ամանգելդիևի համանախագահությամբ։

Նիստի բացմանը նախարար Վահան Քերոբյանը նշել է, որ Հայաստանի և Ղրղզստանի միջև տնտեսական համագործակցությունը դեռևս գտնվում է սկզբնական փուլում, սակայն առկա է փոխգործակցության մեծ ներուժ, այդ թվում՝ գյուղատնտեսության ոլորտում։

«Մեր առաջնահերթությունն է համատեղ հեռանկարային ներդրումային նախագծերի իրականացումը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում, փորձի փոխանակումն ու բարենպաստ պայմանների ստեղծումը հայ և ղրղզական գործարար շրջանակների միջև», – նշել է Վահան Քերոբյանը։

Դանիյար Ամանգելդիևն ընդգծել է Ղրղզստանի պատրաստակամությունը Հայաստանի հետ համատեղ իրականացնել տրենդային նախաձեռնություններ, կայուն և նորարարական նախագծեր տնտեսության ոլորտում՝ ի շահ երկու երկրների զարգացման։

Միջոցառման ավարտին ստորագվել է նիստի արձանագրությունը։

Loading...