10:41   10-11-2022
Image Description
Հայաստանի միջազգային պահուստներն աճել են 13,5 տոկոսով
Թողնել մեկնաբանություն

Այս տարվա հոկտեմբերի դրությամբ Հայաստանի միջազգային պահուստները կազմում են 3 միլիարդ 633 մլն ԱՄՆ դոլար, որից 3 միլիարդ 614 միլիոն ԱՄՆ դոլարն արտարժույթով է։ «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է Կենտրոնական բանկի (ԿԲ) հրապարակած տվյալներից։ Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ Հայաստանի միջազգային պահուստներն աճել են 432 մլն ԱՄՆ դոլարով կամ 13,5%-ով։

Loading...