18:00   15-11-2022
Թողնել ապագա սերունդների՞ն. իսկ ի՞նչ երաշխիք ունենք, որ ամեն տարի 1-2 գյուղ չենք կորցնելու.«Մոդուս վիվենդի»
Թողնել մեկնաբանություն

ՀԱՊԿ երկրների ղեկավարների գագաթաժողովին Պուտինի այցը միայն մի գերնպատակ ունի՝ ՌԴ ղեկավարը գալիս է Հայաստանին  «միջանցք»  պարտադրելու համար:  Այդ միջանցքը շատ ավելի  պետք է Ռուսաստանին քան Ադրբեջանին և Թուրքիային: Վերջապես հիշենք, որ Պուտինն այլ տեղ չի էլ կարող գնալ: Նրան այլ տեղ չեն էլ սպասում կամ հրավիրում:  Ռուսաստանը չունի միջազգային դերակատարություն: Նրան մնում է ցույց տալ թե դա ՆԱՏՕ-ի այլընտրանքն է: Փոխարենը՝ մեզ առաջարկում են, որ ռուս խաղաղապահները առանց որևէ հստակ կարգավիճակի, շարունակեն իրենց ծառայությունը Արցախում: Իսկ կարգավիճակի հարցը թողնել ապագա սերունդերի՞ն: Ի՞նչ երաշխիք ունենք, որ ամեն տարի 1-2 գյուղ չենք կորցնելու:

Արդյոք հայ-ադրբեջանական սահմանին կանգնած եվրոպացի դիտորդները զսպող գործոնն: ԱՄՆ սենատ. հանրապետականնե՞ր, թե՞ դեմոկրատներ.ո՞րն է մեզ ավելի ձեռնտու:  Իսթիքլալ, թարգմանաբար «անկախություն» կոչվող փողոցում պայթյունը և ռուների՝ Խերսոնը լքելը: Այս ամենի մասին պատմում է դիվանագետ Արա Պապյանը:

Loading...