12:36   22-11-2022
Image Description
Կատարը հրեաներին արգելել է աղոթել և կաշերային սնունդ պատրաստել
Թողնել մեկնաբանություն

Կատարը խախտել է հրեական համայնքին տված մի շարք խոստումներ, հայտնում է The Jerusalem Post-ը: Մունդիալի կազմակերպիչները խոստացել էին հատուկ վայրեր ստեղծել, որտեղ հրեաները կկարողանան աղոթել, սակայն այդպիսի տեղեր չեն ստեղծվել, իսկ հրեաներին արգելել են աղոթել՝ դա բացատրելով նրանով, որ կազմկոմիտեն չի կարողանա ապահովել նրանց անվտանգությունը մահմեդական երկրում:

Բացի դրանից, Կատարը խոստացել էր ապահովել կաշերային սնունդով, կամ գոնե թույլ տալ այն պատրաստել: Բայց առայժմ նրանց վաճառում են միայն սառը սենդվիչներ և թխուկներ:

Loading...