Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները նոյեմբերի 22-ին ժամը 22:00-22:45-ը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:
Այս մասին «Արմենպրես»-ին հայտնում են ՀՀ Պաշտպանության նախարարությունից, նշելով, որ հայկական կողմը կորուստներ չունի:
Նոյեմբերի 23-ի ժամը 10:00-ի դրությամբ, իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է: