13:25   24-11-2022
Image Description
Պետական պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը 50 տոկոս է, սա դրական ցուցանիշ է. Նիկոլ Փաշինյան
Թողնել մեկնաբանություն

Պետական պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը 50 տոկոս է: Այս մասին Կառավարության նիստի ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ սա դրական ցուցանիշ է:

«Իհարկե, փոխարժեքի փոփոխությունն ունի դերակատարում, բայց արձանագրեցինք, որ մեծապես կախված է պետական պարտքի կառավարման որակից»,- ասաց Փաշինյանը:

ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն էլ նշեց, որ օրենքով կան կարգավորումներ, որոնք ռիսկային չեն համարում, երբ պարտքը 50 տոկոսից ցածր է:

«2023 թվականի վերջի դրությամբ, մեր չափավոր կանխատեսումներով, արդեն 49 տոկոսի չափով պարտք ենք ունենալու»,- ասաց Խաչատրյանը:

Loading...