16:57   25-11-2022
Image Description
Համբարձում Մաթևոսյանի գլխավորությամբ քննարկվել են ոռոգման ոլորտի բարեփոխումներին առնչվող հարցեր
Թողնել մեկնաբանություն

Նոյեմբերի 24-ին փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի գլխավորությամբ կայացել է Զարգացման ֆրանսիական գործակալության հետ համագործակցությամբ իրականացվող Արարատի և Արմավիրի մարզերում ոռոգվող գյուղատնտեսության զարգացման ծրագրի կառավարման խորհրդի առաջին նիստը։

Կառավարությունից հայտնում են, որ ողջունելով նիստի մասնակիցներին՝ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը բարձր է գնահատել Հայաստանի Կառավարության և Զարգացման ֆրանսիական գործակալության շարունակական համագործակցությունը՝ ուղղված ՀՀ Կառավարության՝ ոռոգման ոլորտի ընթացիկ բարեփոխումների արդյունավետ իրականացմանը։

Նիստի ընթացքում քննարկվել են ծրագրի իրականացման ընթացիկ հարցեր, ինչպես նաև կառավարման կոմիտեի կողմից հաստատվել ծրագրի օպերատորի ընտրության միջազգային մրցույթի արդյունքները։

Նշենք, որ Արարատի և Արմավիրի մարզերում ոռոգվող գյուղատնտեսության զարգացման՝ 10 մլն եվրո գումարի չափով դրամաշնորհային ծրագիրը միտված է աջակցելու ժամանակակից պահանջներին համապատասխան ոռոգման համակարգերի զարգացմանը՝ նպաստելով ջրախնայող տեխնոլոգիաների կիրառմանը և ոռոգման ենթակառուցվածքների բարելավմանը, հողերի կոնսոլիդացիայի արդյունքում ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործմանը, ինչպես նաև ֆերմերների համար խորհրդատվական ծառայությունների և նոր ֆինանսական գործիքների հասանելիության ապահովմանը։

Loading...