14:35   26-11-2022
Image Description
Պուտինն ԱԽ մասնակիցներին առաջարկել է քննարկել ՀԱՊԿ գագաթնաժողովի արդյունքները և Փաշինյանի հետ հանդիպումը
Թողնել մեկնաբանություն

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երկրի Անվտանգության խորհրդի մասնակիցներին առաջարկել է քննարկել ՀԱՊԿ գագաթնաժողովին և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման արդյունքներին վերաբերող մի շարք հարցեր, հայտնում է РИА Новости-ն:

«Խոսելու բան կա։ Գիտեք, բոլորովին վերջերս ես եղել եմ Հայաստանում, որտեղ տեղի է ունեցել ՀԱՊԿ գագաթնաժողովը։ Բազմակողմ ձևաչափով, հետո Հայաստանի ղեկավարության հետ հանդիպումների ժամանակ եղել են մի շարք հարցեր, որոնք կոլեկտիվ քննարկում են պահանջում, կխոսենք նաև այդ մասին»,- ասել Է Պուտինը։

Loading...